|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոտ 6 հազար տոննա աղբ է կուտակվել Փարիզի փողոցներում՝ աղբահանողների գործադուլի պատճառով, որոնք ընդվզում են Ֆրանսիայում կենսաթոշակային ռեֆորմի դեմ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Midi Libre թերթը։
Պարբերականը նշել է, որ «Փարիզի փողոցներում կուտակվել է մոտ 6 հազար տոննա աղբ»։ Դա կապված է փողոց մաքրողների գործադուլի հետ, որն սկսվել է մարտի 7-ին։
Աղբահանությամբ զբաղվողները ներկա պահին թոշակի անցնելու արտոնյալ տարիք ունեն (57՝ 62 տարեկանի փոխարեն)։ Կենսաթոշակային ռեֆորմը ենթադրում է, որ թոշակի անցնելու նրանց տարիքը բարձրացվելու եւ հասցվելու է 59 տարեկանի։