|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ավելի վաղ Verdi արհմիության կողմից հայտարարված Դյուսելդորֆի, Համբուրգի եւ Քյոլն-Բոննի օդանավակայանների աշխատակիցների գործադուլի հետեւանքով չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ:
Ինչպես հայտնել էինք, ավելի վաղ Verdi-ն հայտարարել էր հինգշաբթի եւ ուրբաթ գործադուլի անցկացման մասին, որի ընթացքում Դյուսելդորֆի, Համբուրգի եւ Քյոլն-Բոննի օդանավակայանների ոլորտի աշխատակիցները կպահանջեն բարձրացնել հավելավճարները արտաժամյա աշխատանքի եւ անկանոն գրաֆիկի համար:
Համբուրգի օդանավակայանի տվյալներով, որը հրապարակվել է օդանավակայանի կայքում, գործադուլի անցկացման երկու օրերին էլ չեղարկվել են բոլոր 308 կանոնավոր չվերթները: Չեղարկման տվյալները կանդրադառնան ընդհանուր առմամբ 80,000 ուղևորի վրա:
Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանների մամուլի ծառայության հայտարարությունների համաձայն՝ գործադուլը կհանգեցնի աշխատանքի զգալի խափանումների, սակայն չեղարկված չվերթների ճշգրիտ թիվը չի նշվում: