|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ազգային ժողովում, ի պատասխան լրագրողների հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, թե համաներումը տարածվելու է նաև Վանո Սիրադեղյանի վրա, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է. «Նման տեղեկություններ չունեմ»:
Նա հավելել է, որ համաներման նախագիծը մշակել են արդարադատության նախարարության և հանրապետության նախագահի աշխատակազմերի աշխատակիցները:
Ի դեպ, ըստ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագծի, եթե մինչեւ այս տարվա հուլիսի 31-ը ներառյալ Վանո Սիրադեղյանը, որի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարված, ներկայանա Հայաստանի իրավապահ մարմիններին, հնարավոր է` նրա վրա էլ կտարածվի համաներումը: