|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գերմանական Հիլդեսհայմ քաղաքի մի բնակիչ, զբոսնելով այգում, կանանց բանտում է հայտնվել:
Տղամարդը որոշել է, որ բանտի դարպասները այգու ելքն է, եւ պատահաբար հայտնվել է, չգիտես ինչու, փակի տակ չգտնվող տարածքում: Նրա հետեւից դարպասները փակվել են, եւ միայն դրանից հետո է գերմանացին գիտակցել, թե ուր է ընկել:
Տղամարդու աղիողորմ ճիչերին արձագանքել է Հիլդեսհայմի քաղաքապետը, որը նույնպես զբոսնելիս է եղել այգում: Նա կանչել է ոստիկաններին, որոնք էլ դժբախտ «բանտարկյալին» ազատ են արձակել:
Ներկայումս տեղի իշխանությունները հետաքննություն են անցկացնում` պարզելու համար, թե ինչո՞ւ են բանտի դարպասները բաց եղել. տեղեկացնում է mignews.com-ը: