|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է եւ հեռացել: Այս մասին այսօր` մարտի 13-ին, ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական թեւի անդամ Գերասիմ Վարդանյանը:
«Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է եւ ինչ-որ քաղաքացիական մեքենայի բեռնախցիկում տեղավորվելով որպես ուսապարկ, կամ չգիտեմ կարտոֆիլի պարկ, հեռացել է: Այս պահին այսպիսի տեղեկություններ կան, բայց հստակ չէ` էդ սողունը փախել է, հեռացել է, թե որպես ուսապարկ տեղավորվելով փորձել է ճողոպրել այստեղից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելելու էր ԱԳՆ, դիվանագետի օրվանից 11 օր անց շնորհավորելու դիվանագետներին: «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ թույլ չտալու նրա մուտքը:
Մանրամասները տեսանյութում: