|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի` ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարն իրական է: Այդ մասին կոնգրեսականն ասել է CBS-ին տված հարցազրույցում:
Շիֆը նշել է, որ Թրամփը պաշտոնը լքելու նույն օրը կարող է հայտնվել բանտարկվելու սպառնալիքի առաջ` վկայակոչելով Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենի` վերջերս արած խոստովանությունները, թե Թրամփն, իրոք, հանցանք է գործել` նկատի ունենալով մարմնավաճառների հետ կապ ունենալու սկանդալային բացահայտումը: