|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նա շեշտեց` ցեղասպանության փաստը սարսափելի և անվիճելի է պատմաբանների համար: «Դա արձանագրվել է նաև Օսմանյան կայսրությունում ծառայող ամերիկացի դիվանագետների կողմից այն ժամանակ, նրանք ականատես են եղել Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացմանը, այնպիսի հանցագործության, որն այդ ժամանակ անուն չուներ: Կասկած չկար, որ նրանք ականատես են եղել արդյունաբերական մասշտաբներով հանցագործության»,-ասաց նա ու հավելեց` միայն հետո Ռաֆայել Լեմկինը, որը Հոլոքոստը վերապրած է, ստեղծեց ցեղասպանություն եզրույթը` նկարագրելու համար այն վայրագրությունները, որոնք տեսել են հրեաները, նաև հայերը:
Շիֆը նշեց, որ հանդիպել է ցեղասպանությունից փրկված տղամարդկանց և կանանց, որոնց թիվը տարեցտարի պակասում է: Կոնգրեսականի կարծիքով` ցեղասպանությունը ժխտելը մյուս կողմից պղծություն է, դա նոր սպանության հնարավորություն է տալիս: