|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Էնսինիայի Սուրբ Նահատակաց Ֆերահեան երկրորդական եւ Քանոկա Փարքի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան հայկական վարժարանների դարպասներին, կրթական հաստատության տարածքում փակցվել են Թուրքիայի դրոշներ: Այդ կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կալիֆոռնիայի հայկական դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմին:
«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգները: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է կոնգրեսականը:
Նա հույս է հայտնել, որ իշխանություններին կհաջողվի պարզել կասկածյալների ինքնությունը և հետագայում կանխել նմանատիպ միջադեպերը: