|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ողջունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող հայցը, որը ներկայացվելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան. տեղեկացնում է Asbarez-ը:
Այս մասին հայտարարությամբ հանդես եկած Շիֆն ասել է. «Ես ողջունում եմ թուրքական դատարան ներկայացված հայցը՝ Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող, որն առգրավվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ: Օսմանյան կայսրության կողմից կողոպտված այս հնագույն սրբավայրը գրեթե մեկ դար անց պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Հայերն իրավացի են` հետամուտ լինել բոլոր իրավական հնարավորություններին՝ ձեռք բերելու արդարությունն ու ձգտելու նրան, ինչն իրավացիորեն իրենցն է»:
Հիշեցնենք, որՍիսի կաթողիկոսարանն ու դրան կից վանքն ու եկեղեցին բռնագրավվել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: