|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։
Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը, Իսրայելի պաշտոնյան ասել է, որ խորհրդարանական վճռորոշ քվեարկությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ, կասեցվել է։
Այս քայլն արվում է դիվանագիտական նուրբ ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը բախվում է նոր տուրբուլենտության՝ Ծոցում Իրանի շարունակական հարձակումների պատճառով հրադադարի խզումից հետո։ Այն հաջորդում է նաև անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ Անկարան ճնշում էր գործադրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու համար։
Հիշեցնենք՝ Իսրայելի կաբինետն անցյալ ամիս միաձայն հավանություն էր տվել բռնությունները որպես ցեղասպանություն որակելու առաջարկին՝ Իսրայելի դեմ Էրդողանի բորբոքիչ հռետորաբանության պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների արագ վատթարացման ֆոնին, և Իսրայելի խորհրդարանում քվեարկություն էր նախատեսվում՝ քայլին վերջնական հավանություն տալու համար։