|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր՝, հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 01։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 52-ամյա Կարեն Մարտիրոսյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել խնձորի այգու բետոնե փշալարերին, հայտվել այգում, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Մարտիրոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 73-ամյա Բագրատ Դավթյանն ու 62-ամյա Սամվել Ղահրամանյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։