|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայիսի 15-ը իսրայելցիների համար Ազգային, իսկ պաղեստինցիներ համար Աղետի օր է, որովհետեւ 1948-ին հենց այդ օրն է հռչակվել Իսրայելի պետությունը:
Ազգային օրվա կապակցությամբ հանդիսություններ են կազմակերպվել ինչպես Իսրայելում, այնպես էլ Իսրայելի օտարերկրյա ներկայացուցչություններում: Այս օրը մայիսի 16-ին կազմակերպված ընդունելությամբ նշել է նաեւ Թուրքիայում Իսրայելի դեսպանությունը: Սակայն ընդունելությանը, ինչպես գրում է «Դունիա բուլթենի» կայքէջը, ի տարբերություն նախորդ տարիների, չի մասնակցել վարչապետ Էրդողանի կառավարության ոչ մի նախարար:
Դեսպան Գաբիլեւին դրա առնչությամբ ասել է. «Մենք բոլորին հրավիրել էինք: Ըստ երեւույթին` դա (բոյկոտը) երկու երկրների փոխհարաբերություններում տիրող իրավիճակի արտացոլումն է»: