|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ լիագումար նիստում Եվրախորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքները, հանրահավաքների եւ խոսքի ազատությունները սահմանափակելու համար:
Եվրախորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական խմբավորումների ներկայացուցիչները շեշտել են, որ Եվրամիությունը ադրբեջանական նավթի դիմաց հանդուրժող չպիտի լինեն Ալիեւի վարչակազմի նկատմամբ:
«Հիմնարար ազատություններ, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն» թեմայով քննարկումների ժամանակ միաձայն ընդունվել է բանաձեւ, որը դատապարտում է Ադրբեջանում հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ իրականացված բռնությունները, ձերբակալությունները, անհիմն փաստերով արագ դատավարությունները: Բանաձեւում նաեւ կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին` անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին, երաշխավորել խոսքի եւ խաղաղ հանրահավաքների անցկացման ազատությունը: