|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը խստորեն դատապարտել է Թուրքիայի` մոտ 130 սիրիացի փախստականների երկրից վտարելու մասին որոշումը` առանց ՄԱԿ-ի հետ համաձայնեցնելու. ասվում է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բացի դրանից` ՄԱԿ-ը կոչ է արել հետաքննել փախստականների ճամբարում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, որը դարձել է սիրիացիներին վտարելու պատճառ:
Ի դեպ, Թուրքիայի ԱԳՆ-ն վստահեցնում է, որ փախստականներին չի արտաքսել երկրից: Հայտարարում են, որ նրանք կամավոր են վերադարձել հայրենիք. տեղեկացնում է Интерфакс-ը: