|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է «Ռուսաստանի մասնակցությունը» ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրին պատկանող պետությունների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) հակամարտություններին, ինչպես նաև Մոսկվայի ռազմական ներուժի կուտակումը տարածաշրջանում ու դրա սահմաններին: Նման թեզեր պարունակվում են բանաձևի նախագծում, որը ներկայացված է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման հանձնաժողովի նախնական զեկույցում. հայտնում է Russia Today-ը:
«Եվրախորհրդարանը ... դատապարտում է Ռուսաստանի անմիջական և անուղղակի մասնակցությունը զինված հակամարտություններին, օկուպացիաներին և ռազմական կուտակումներին տարածաշրջանում կամ դրա հետ սահմաններին»,- ասվում է բանաձևի նախագծում:
Միևնույն ժամանակ, փաստաթղթում հստակ նշված չէ, թե ինչ իրադարձությունների մասին է խոսքը: