|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Արդեն տեղեկացրել էինք, որ Քաշաթաղի շրջանի բուժմիավորման մանկաբույժի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ԼՂՀ ՔՕ 129-րդ հոդվածի 2-րդ մասով: Մանկաբույժ Սվետլանա Դանիելյանը, առանց հարգելի պատճառի, բժշկական օգնություն ցույց չի տվել նույն շրջանի Վարդուտ գյուղի մանկահասակ բնակչուհի Էլեն Վանյանին, չի կանխվել երկկողմանի բրոնխոպնեւմոնիայի զարգացումը, ինչի հետեւանքով հիվանդը մահացել է:
ԼՂՀ գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է, որ մանկաբույժին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: