|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՕԵԿ գրասենյակի մոտ առաջին հայացքից բավական «անմեղ» գովազդային պաստառ է հայտնվել, որը, սակայն, ՕԵԿ-ում պարբերաբար զայրույթի պահեր է ստեղծում:
Գովազդային մեծ վահանակի վրա պատկերված է «Դե ֆակտո» ամսագիրը, որի շապիկին ԱԺ փոխխոսնակ, նախկին ՕԵԿ-ական, ներկայումս` ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանի լուսանկարն է:
Գովազդային պաստառն այնպես է փակցված, որ ՕԵԿ-ականները լուսամուտից նայելիս ուզեն, թե չուզեն «հանդիպում են» Բալասանյանին: Իսկ իրենց նախկին կուսակցական ընկերոջ հետ «առերեսումը» ոչ միայն չի ոգեւորում ՕԵԿ-ականներին, այլեւ այդ փաստը բավական ծանր են տանում:
Որոշ ՕԵԿ-ականներ նույնիսկ կարծիք են հայտնել, թե ԲՀԿ-ն միտումնավոր է իրենց լուսամուտների մոտ այդ գովազդը փակցրել: