|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը խոսեց Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացության թվի աճի ու հիմնարկների գերբեռնվածության մասին:
Ի պատասխան` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ պետք է ուրախ լինել, որ քրեակատարողական հիմնարկներում վերջին երեք տարում սպանություններ չեն կատարվել:
«Այդ մահացությունների մի մասը պայմանավորված է մի հիվանդության հետ, որը պետք է հնչեցնել` թմրամոլության մի տեսակ, որը ձեռք է բերվում բենզինի եւ որոշակի այլ նյութերի խառնուրդով։ Այսինքն` իրականում այսօր բենզինը կատարում է թմրանյութի դեր, եւ այդ խնդիրը կա»,- ասաց նա: