|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանյան շուկայում բենզինի գինը շարունակում է սահուն վերելքը։ Վերջին երկու օրվա ընթացքում միջին որակի (Premium) բենզինի լիտրը թանկացել է եւս 10 դրամով` հասնելով 410 դրամի։ Թանկացել են նաեւ բենզինի մյուս տեսակները։
Այս կերպ ավտովառելիքի հայաստանյան շուկան արձագանքում է միջազգային շուկաներում նավթի ու նավթամթերքների հարաճուն թանկացման միտումներին։ Brent տեսակի հում նավթի մեկ տակառի գինը միջազգային բորսաներում արդեն անցել է 95 դոլարից ու սրընթաց մոտենում է հոգեբանական 100 դոլարի սահմանագծին։
Այս հանգամանքը անհանգստացնում է ոչ միայն նավթ ներմուծող, այլեւ վաճառող երկրներին։ Միջազգային էներգետիկ գործակալության ավագ տնտեսագետ Ֆաթիհ Բիրոլը փաստել է. «Նավթի գները մտնում են գլոբալ տնտեսության համար վտանգավոր գոտի ու կասկածի տակ դնում հետճգնաժամային աշխուժացումը»£