|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Հայաստանում իջել է բենզինի սպառման մակարդակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործարար, «Միկա Լիմիթեդ» հոլդինգի նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Նրա խոսքերով` սա պայմանավորված է համաշխարհային շուկայում բենզինի բարձր գների հետ: Դրա արդյունքում է գուցե, որ վարորդները նախընտրում են գազով լիցքավորել մեքենաները:
Թանկ է նաեւ բենզինի տեղափոխումը:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ մեզ մոտ բենզինը չի էժանանում, երբ համաշխարհային շուկայում գնի անկում է նկատվում, Բաղդասարովը բացատրեց, թե միջազգային շուկայի տենդենցներին մենք արագ արձագանքել չենք կարող. հնարավոր չէ արդեն իսկ թանկ գնով ներկված բենզինը էժան վաճառել: