|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ ցուցմունքների` ՃՈ ավտոմեքենաները (մոտ 400 ավտոմեքենա) ամեն օր ուղարկվել են լվացման, ինչի նպատակով պետբյուջեից յուրաքանչյուր մեքենայի համար տրամադրվել է 2600 դրամ: Սակայն պարզվում է` Մարգար Օհանյանի հանձնարարությամբ տեսուչներն իրենք են իրենց գրպանից վճարել այդ գումարը: Ընդհանուր առմամբ` օրական 400 լվացված ավտոմեքենայի դիմաց պետբյուջեից յուրացված գումարը ամսական կազմել է 31 միլիոն 200 հազար դրամ:
Իսկ ՀՀ ՃՈ պետի ձերբակալությունից հետո մեր «գայիշնիկներն» են սկսել զբաղվել բենզինի վաճառքով: Այսօր առավոտյան խմբագրություն էր եկել մի քաղաքացի` բենզինի կտրոնը ձեռքին: Նա պատմեց, որ խախտում անելիս ոստիկանները կանգնեցրել են իր մեքենան եւ «առաջարկել» տուգանքի փոխարեն բենզինի չեկ գնել իրենցից: Քաղաքացին գնել է եւ շտապել խմբագրություն:
Հավանաբար շուտով ոստիկանները տուգանքի փոխարեն նաև ավտոլվացման չեկեր են վաճառելու: