|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դեռևս մարտի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նարեկացու փողոցի տներից մեկից թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Ղարիբ Մխիթարյանը:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ թունավորվել է բենզինից տնայնագործական եղանակով թմրամիջոց պատրաստելու և գործածելու հետևանքով. հայտնում են ոստիկանությունից:
Մարտի 16-ին` ժամը 09.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում կրկին հաղորդում է ստացվել, որ գիշերը` ժամը 02.00-ի սահմաններում, «մարմնի ինտոկսիկացիա» ախտորոշմամբ, Ղ. Մխիթարյանը հիվանդանոցում մահացել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: