|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երեւանի կենդանաբանական այգին նոր տնօրեն է ունենալու:
Վերջերս ավարտվել Սահակ Աբովյանի տնօրինման «դարաշրջանը», որը հիմնականում բնորոշվել էր ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճով եւ բազմաթիվ օրենսդրական խախտումներով:
Մեր տեղեկություններով` կենդանաբանական այգու նոր տնօրեն է նշանակվել «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը, ով վաղուց արդեն զբաղվում է էկոլոգիական խնդիրներով եւ իր շուրջն է համախմբել ոչ միայն հայրենական, այլեւ միջազգային կառույցները: Այնպես որ՝ վերջապես գորշ եւ գավառական ձեւով աշխատող մեր կենդանաբանական այգին լրջորեն մոդեռնացվելու է: