|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, անհայտ վայրից Skype-ի միջոցով Time ամսագրին հարցազրույց է տվել, որտեղ հայտարարել է, թե՝ երբ ի հայտ գան ամերիկացի պաշտոնյաների՝ լրտեսական գործունեության վերաբերյալ մանրամասները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրաժարական է տալու:
«Երբ ջրի երես դուրս գան և հաստատվեն այն փաստերը, որոնց համաձայն՝ ՄԱԿ-ում ամերիկացի դիվանագետներին հրահանգ է տրվել զբաղվել լրտեսությամբ, ինչը հակասում է միջազգային համաձայնագրերին, որը ստորագրել է նաև Միացյալ Նահանգները, Հ.Քլինթոնը պետք է որ հրաժարական տա»,- ասել է նա: