|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
Բրիտանացի զինվորները Քաբուլում սպանել են 3 խաղաղ բնակչի. տեղեկացրել է քաղաքի ոստիկանապետը:
Նրա տեղեկություններով` ողբերգության պատճառ է դարձել բրիտանացիների մասնակցությամբ ճանապարհային պատահարը, որի հետեւանքով զոհվել է 2 կին:
Վթարին ականատես աֆղանցիները փորձել են կանգնեցնել զինվորներին, որոնք ցանկացել են արագ հեռանալ դեպքի վայրից: Ի պատասխան` բրիտանացիները կրակ են բացել` սպանելով մեկ տղամարդու եւ վիրավորելով մեկ երեխայի:
Ներկայումս կատարվում է հետաքննություն. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: