|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աֆղանստանի Սար է Պուլ շրջանի վրա գիշերային հարձակման ժամանակ ՆԱՏՕ-ի զինծառայողները վեց խաղաղ բնակչի են սպանել: Տեղի իշխանությունները հայտարարել են. «ՆԱՏՕ-ի զորքերը շրջան են եկել ուղղաթիռով եւ սպանել են վեց անմեղ մարդու»:
Reuters-ը հաղորդում է, որ, ի պատասխան, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, թե աֆղան զինվորները պատասխան կրակ են բացել:
Աֆղանստանի օրենսդրության համաձայն` երկրի քաղաքացիներն իրավունք ունեն զենք կրելու` վտանգավոր շրջաններում հանցագործներից պաշտպանվելու համար: