|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
Ինչպես տեղեկացրել էինք, անցած շաբաթ արգենտինյան դատարաններից մեկը ցեղասպանություն էր որակել 1915-1923-ին Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացված կոտորածներն ու բռնի տեղահանությունը: Դատարանը բավարարել էր հայազգի Գրիգորիո Հայրապետյանի հայցը, որը պահանջել էր տեղեկություններ հաղորդել Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած իր ծնողների եւ ազգականների ճակատագրին մասին։
Ըստ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի` Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել արգենտինական դատարանի որոշումը դատապարտող հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, թե «նման զարգացումները չեն կարող ծառայել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը, թուրքերի և հայերի` անցյալը միասին գնահատելու ու երկու ժողովուրդների միջև եղած երբեմնի բարեկամությունը վերականգնելու ջանքերին»: