կարևոր
760 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-09 13:59
Հասարակություն

«Մենք բողոքում ենք պետության կայացրած որոշման դեմ»․ Գորիսի 2 կրթօջախում գործադուլ և դասադուլ է

Գորիսի Պետական և պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջներում  հայտարարվել են դասադուլ և գործադուլ։

Ամեն քոլեջ իր կողմից առաջադրում է սեփական թեկնածուին։

Այս պահին կողմերն ունեն տարաձայնություններ և կողմակիցները հանդես են գալիս տարբեր դիրքորոշումներով՝պաշտպանելով իրենց թեկնածուին։

Հիշեցնենք, որ Կառավարության ապրիլի 17-ի նիստում որոշեց «Գորիսի պետական քոլեջ» և «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ վերակազմակերպել որպես «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ:

Այստեղ իրավիճակը լարված է։
«ԿԳՄՍ նախարարության կողմից   Գորիս պետական քոլեջ էր այցելել ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, որի նպատակն էր ներկայացնել նոր ստեղծվող քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:
Քոլեջի դասախոսները հիշեցնում են, որ ներկայում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանում տեղի է ունենում Կարեն Լազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության:

Իսկ գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչները պահանջում են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի լուծարման և Գորիսի պետական երկու քոլեջների վերակազմակերպման հապշտապ, չհիմնավորված որոշման իրականացման կասեցում, քոլեջի կոլեկտիվի մտավախությունների համատեղ քննարկում քոլեջի այժմյան՝ ժամանակավոր շենքում։

Մանրամասն՝ տեսանյութում։