|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արգենտինայի Կորդոբա եւ Սանտա Ֆե քաղաքների խորհրդարանները միաձայն ընդունել են ապրիլի 24-ը Ազգերի միջեւ համերաշխության եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու նախագծերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia-ին, Կորդոբայում 26199 եւ Սանտա Ֆեում (Սանտա Ֆե նահանգի վարչական կենտրոն) 9585 օրենքի նախագծերում շեշտվում է, որ օրենքներն ընդունվում են ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Նշենք, որ Արգենտինայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005 թվականին:
Մանրամասները՝ այստեղ: