|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեպ Բլատտերը նոր նախագահի ընտրություններից առաջ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել իր աշխատանքը այս կազմակերպությունում: ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 1-ին Ցյուրիխում:
«Նախկինի պես իմ մեջ էներգիա եմ զգում: Ես դեռևս չեմ ավարտել իմ գործը ՖԻՖԱ-ում: Հիմա ընթանում է իմ նախագահության 13-րդ և ՖԻՖԱ-ում աշխատելու 36-րդ տարին: Ես անպայման կմասնակցեմ Ցյուրիխի համագումարին: Մրցակցությունը մնում է մրցակցություն: Ես ունեմ ֆուտբոլի Ասիայի կոնֆեդերացիաների աջակցությունը, բայց ինձ համար գլխավորը ՖԻՖԱ-ի ամբողջ ընտանիքի աջակցությունն է»,- ասել է Բլատտերը: