|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր` ժամը 18:00-ին, ավարտվեց մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության` կուսակցությունների կողմից ԿԸՀ ցուցակներ ներկայացնելու վերջնաժամկետը: ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ ցուցակներ են ներկայացրել 7 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ «Առաքելություն» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԲՀԿ-ինը` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՕԵԿ-ինը` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՅԴ-ինը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ինը` Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Ժառանգությանը»` կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Առաքելություն» կուսակցությանը` Մեսրոպ Առաքելյանը:
Պաշտոնական քարոզարշավի մեկնարկը կտրվի ապրիլի 7-ին: