|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նահանգային ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ստամբուլի քաղաքապետի թեկնածուների ցուցակը: Հունիսի 23-ին նախատեսվող ընտրություններում կմրցեն 4 քաղաքական կուսակցության թեկնածուներ և 17 անկախ թեկնածու. հաղորդում է CNN-ի թուրքական ծառայությունը:
Ցուցակում տեղ են գտել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդրըմը, գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրական կուսակցության թեկնածու, մարտի 31-ին հաղթած, սակայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից չեղյալ հայտարարված և մանդատը հետ վերադարձրած Էքրեմ Իմամօղլուն, «Սաադեթ» («Բարօրություն») կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչինարը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության թեկնածու Մուսթաֆա Իլքեր Յուջելն ու այլ 17 անկախ թեկնածուներ:
Նշենք, որ ընտրությունների արդյունքները չեղյալ էին հայտարարվել մայիսի 6-ին: