|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն 6 թեկնածու մտադիր է պայքարել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնի համար. հաղորդում է INTERFAX-ը` հղում անելով իրանական Press TV հեռուստաալիքի այսօրվա հաղորդմանը:
Այդ թեկնածուների թվում են խորհրդարանի նախագահի տեղակալ Ռեզա Բահոնարը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոհանին: Նշվում է, որ Իրանի նախագահի պաշտոնին են հավակնում նաև երկրի արտաքին գործերի նախկին նախարար Մանուչեր Մոթթաքին, ինչպես նաև հետախուզության նախկին նախարար Ալի Ֆալահին: Նախագահի պաշտոնի պայքարին կմասնակցեն նաև Թեհրանի նախկին քաղաքապետ և ազգային ոստիկանության նախկին ղեկավար Մոհամմադ Քալիբաֆը և այլք:
Երկրի գործող նախագահն արդեն երկու անգամ ընտրվել է և երկրի Սահմանադրության համաձայն՝ երրորդ անգամ չի կարող վերընտրվել: