|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոնության համար կպայքարի առնվազն 6 թիմ. հայտնում է The Telegraph-ը:
«Առաջ մենք խոսում էինք Մեծ քառյակի մասին, որտեղ մտնում էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Չելսին» և «Լիվերպուլը»: Չնայած, որ «Արսենալն» այս ամռանը լուրջ մտորումների մեջ է` Ֆաբրեգասի և Նասրիի ապագայի հետ կապված, իսկ «Լիվերպուլը» մրցակցությունից դուրս է մնացել դեռևս 1990-ից, «Մանչեսթեր Սիթին» ամենագնողունակ ակումբն է: «Տոտտենհեմը» չկարողացավ ճիշտ բաշխել ուժերը Չեմպիոնների լիգային մասնակցելու պատճառով, որի հետևանքով էլ տեղ չգտավ Մեծ քառյակում: Սակայն այս թիմերից յուրաքանչյուրը կարող է չեմպիոն դառնալ»,- ասել է Ֆերգյուսոնը: