|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
«Միկա»- «Արարատ» խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը զրուցեց լրագրողների հետ:
«Արդեն 15-րդ րոպեին պարզ էր խաղի ելքը: Դժգոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից, հատկապես` Ստամենկովիչից: Նման խաղով չենք կարող դառնալ չեմպիոն և արժանի չենք չեմպիոնության:
Ֆուտբոլիստների մոտ հոգնածություն է կուտակվել, քանի որ խաղերն անցնում են խիտ գրաֆիկով: Մեր թիմում հիմնականում 30 տարեկանն անց ֆուտբոլիստներ են, այդ պատճառով դժվար է նման խաղային ռեժիմը: Մյուս կողմից էլ` կարճ է պահեստայինների նստարանը: Ֆուտբոլիստների մոտ մեծ հոգնածություն է նկատվում»,- ասաց «Արարատ»-ի գլխավոր մարզիչը: