|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հնարավոր է, որ Հայաստանի ազգային հավաքականը համալրվի նոր դարպասապահով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրաետյանը «Լրացուցիչ ժամանակ» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կփորձի Հայաստանի հավաքական վերադարձնել ՊՍԺ-ի դարպասապահ Ապուլա Բետեին:
ՀՖՖ նախագահը փետրվարի 19-ին կմեկնի Փարիզ և կփորձի համոզել դարպասապահին կրկին հանդես գալ Հայաստանի հավաքականում:
«Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, նա նույնիսկ կարող է հրավիրվել Ռուսաստանի դեմ խաղին: Եթե դարպասում կա Ռոման Բերեզովսկին, ապա հավաքականում մրցակցության մասին խոսելն ավելորդ է: Բայց Ռոմանի վնասվածքների դեպքում մեր հույսը մնում է Կասպարովը, որը միշտ գոլեր է նվիրում մրցակցին: Կարևոր չէ, թե Բետեն ինչ է հարցազրույցներում ասել ՀՖՖ և անձամբ իմ հասցեին: Կարևորը հավաքականն ուժեղացնել է»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: