|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԳԱԱ Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի մոտ և հանդիպում էին պահանջում իրավասու մարմինների հետ: Նրանք բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Տիգրան Նաղդալյանը նշեց , որ Կենտրոնը պատրաստվում է նոր հայցեր ներկայացնել․ «Կարծում ենք գլխավոր դատախազությունը նորից գործողություններ պետք է իրականացնի՝ չսպասելով Վռաբեկի կողմից վարույթ կընդունվի թե՝ ոչ ։ Վտանգավոր նյութեր կան և շատ հավանական է որ այդ շինաշխատանքների ցնցումներից տեղի ունենա հերթական պայթյուն կամ՝ «Սուրմալու երկու»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։