|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում քննարկվում է Ռեյա Էդուարդոյի թեկնածությունը՝ ըստ «Արմենպրես»-ի տեղեկությունների:
Ռեյա Էդուարդոն ծնվել է 1945 թվականին (72 տարեկան) իտալական Գորիցիա քաղաքում: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «ՍՊԱԼ», «Պալերմո», «Ալեսանդրիա» և «Բենեվենտո» իտալական թիմերում: Մարզչական կարիերան սկսել է 1979 թվականից` աշխատելով այնպիսի թիմերի հետ, ինչպիսին են իտալական «Վերոնա», «Բոլոնիա», «Լեչե», «Տորինո», «Ջենովա», «Նապոլի», «Լացիո» և «Ատալանտա» թիմերը:
Վերջին թիմը, որ մարզել է մասնագետը 2016 թվականին, եղել է հենց «Ատալանտա»-ն:
Ռեյայի մոտ ընկերներից է իտալացի մեկ այլ մարզիչ` Ֆաբիո Կապելոն: