|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՖԱՖ հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հայտարարեց, որ տեղեկություն ունեն, որ հավաքականը հնարավոր է գլխավորի Վարուժան Սուքիասյանը:
«Կցանկանայի խոսել նաև մարզչի մասին: Տեղեկություններ կան, որ հնարավոր է` հավաքականը գլխավորի Վարուժան Սուքիասյանը: Մենք հարգում ենք Վարուժան Սուքիասյանին և նրա որակները, սակայն դա մեզ չի բավարարում: Մենք նշել ենք, որ հայ մարզիչներից միայն Սերխիո Մարգարյանին ու Միշել Տեր-Զաքարյանին ենք ցանկանում տեսնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում»,- ասաց նա: