|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հնարավոր է գլխավորի Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբը: Վերջինիս կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Ըստ Life Sports-ի` «Վոլգայի» ղեկավարությունը 46-ամյա հայ մասնագետին համարում է գլխավոր մարզչի թեկնածու:
Օրեր առաջ դեռևս չհրապարակված պատճառներով Գրիգորյանը հեռացել էր խաբարովսկյան թիմից: Նա ակումբը գլխավորում էր 2011-ից: