|
Փոխարժեքներ
14 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.86 |
| EUR | ⚊ | € 422.06 |
| RUB | ⚊ | ₽ 4.3638 |
| GBP | ⚊ | £ 493.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը թիմի հետ չի մեկնել Եվրալիգայի 1/8 եզրափակիչի` «Բրագայի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա վաղը` Պորտուգալիայում: Կարմիրների ավագը վերջերս է վերականգնվել վնասվածքից և չի կարողացել օգնել իր թիմին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (3:1):
Սակայն այդքանով վնասվածքները չսահմանափակվեցին, ևս մեկը նա ստացավ մարզումների ժամանակ: Արդյունքում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Քեննի Դալգլիշը որոշել է պահպանել իր առաջատարին և չընդգրկել հիմնական կամ պահեստային կազմերում: