|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան իր կայքում հարցում է անցկացրել, ըստ որի` «Լիվերպուլի» 32-ամյա ավագ Սթիվեն Ջերարդը ճանաչվել է 2012թ. Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկությանը մասնակցել են մոտ 180 հազար մարզասերներ: Ջերարդը ստացել է ձայների 40 տոկոսը: Ի դեպ, նա լավագույնն է եղել նաև 2007-ին:
Երկրորդ տեղը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքը, երրորդը` «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը: