|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, Չեմպիոնների լիգայի` «Բարսելոնա»-ի դեմ քառորդ եզրափակիչ հանդիպումից առաջ տված հարցազրույցում խոսել է ակումբում Դևիդ Բեքհեմի դերի մասին:
«Շատերն են հարցնում, թե ինչ տվեց Դևիդ Բեքհեմը ակումբին այս ամսվա ընթացքում: Կարծում եմ, որ նա մեծ ազդեցություն ունեցավ թիմի բոլոր ֆուտբոլիստների վրա: Նա հարուստ փորձ ունի, հրաշալի է տիրում գնդակին: Բացի այդ` նա հրաշալի մարտիկ է, ով մեծ սիրտ ունի: Նրան կարելի է անվանել հաղթող: Մենք հաղթելու մեծ հնարավորություններ ունենք, կարծում եմ` Բեքհեմի փորձառու լինելը մեզ կօգնի»,- ասել է հարձակվողը: