|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վերջերս ավանդույթ է դարձել կենդանիների` այս կամ այն պատճառով խաղադաշտում հայտնվելը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրերս պատահած այս արտասովոր դեպքը:
Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան 560 դոլարով տուգանել և 2 հանդիպումով որակազրկել է «Դեպորտիվո Պերեյրայի» պաշտպան Լուիս Մորենոյին, որը ազգային առաջնության հանդիպման ժամանակ ոտքով հարվածել է մարզադաշտի խոտածածկին քնած բուին, հայտնում է CNN-ը։
Վիրավոր թռչունը, որը Կոլումբիայի առաջնության «Ատլետիկո Ջունիոր» - «Դեպորտիվո Պերեյրա» հանդիպման ժամանակ հայտնվել էր խաղադաշտում, սատկել է: Բուն «Ատլետիկո Ջունիորի» խորհրդանիշն էր։ Ավելի ուշ Մորենոն ներողություն է խնդրել «Ատլետիկո Ջունիորի» երկրպագուներից։