|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանը բռնազավթված բնակավայրերում շարունակում է պետական մակարդակով վարել անհանդուժողական քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ:
«Ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր ենք արձանագրում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության առնչությամբ: «Հայքի մշակույթ»-ի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը հերթական անգամ ահազանգեց, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ադրբեջանցի զավթիչների կողմից հրապարակած տեսանյութում վանդալիզմի հետքեր են նկատվում:
Խոսքը Էլմին Բայրամլիի կողմից 2024 թ. փետրվարի 13-ին յութուբում հրապարակած տեսանյութի մասին է: Մեր գրասենյակի կողմից կատարելով տեսանյութի ուսումնասիրություն՝ ակնհայտ դարձավ, որ այս անգամ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձան Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները:
Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը։
Լուսանկարը՝ Մարութ Վանյանի»,- հայտնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

