|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2013-ի հունվարի 16-ին «գլխատվել» էր Իջեւանի քաղաքային զբոսայգում գտնվող` խորհրդային տարիներին անցկացված միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը: Մշակույթի նախարարությունը քանդակի վերականգնման համար ինչ-ինչ քայլեր է ձեռնարկում:
Yerkir.am-ի հարցմանը, թե քանդակի վերականգնման աշխատանքներն ի՞նչ ընթացքի մեջ են, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծված հատուկ հանձնախումբը իրականացրել է վնասված և ջարդված տուֆե քանդակների դիտարկում. «Արդյունքում պարզվել է, որ վնասվել է 8 քանդակ, որոնց հասցված վնասի չափը կազմում է 19.6 մլն դրամ»:
Տեղեկացնենք նաեւ, որ ավելի վաղ Իջևանի քաղաքապետարանը դիմել էր դատախազություն՝ իրավախախտներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու պահանջով: Դեպքի առնչությամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ: