|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ստոկհոլմի Couleur պատկերասրահից առևանգել են Սալվադոր Դալիի բրոնզե քանդակներ ու փորագրանկարներ. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է Dagens Nyheter պարբերականը: Գողացվել է 10-12 ստեղծագործություն, որոնց ընդհանուր արժեքը 380 հազար եվրո է:
Ոստիկանության տվյալներով՝ գողերը պատկերասրահ են մտել հունվարի 30-ի գիշերը՝ կոտրելով մուտքի դռան ապակին: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո ոստիկաններն արագ ժամանել են դեպքի վայրը, սակայն հանցագործներին բռնել չի հաջողվել: Նախնական տեղեկություններով՝ նրանք երկուսն են, հեռացել են Audi ավտոմեքենայով: