Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Թե բա` ցուցմունք եք տալիս Հայաստանի դեմ:
Սա ասում է մեկը, ով հինգ տարի իր քայլերով և հայտարարություններով հետևողականորեն արդարացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի և ՀՀ֊ի նկատմամբ։
Սա ասում եմ մեկը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, դրանով փորձելով լեգիտիմացնել Ադրրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, էթնիկ զտումը, ցեղասպանությունը։
(Չէ որ Պրահայի հայտարարությունից հետո, ըստ Ալիևի, դա արդեն իր տարածքն էր, ինչ ուզեր կաներ)։
Սա ասում է մեկը, ով միջազգային դատարաններից հետ է կանչում Ադրբեջանի դեմ դատական հայցերը։
Սա ասում է մեկը, ով հայտարարում է, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, դրանով արդարացնելով Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող նոր տարածքային պահանջները, Արդբեջանի զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում, նաև հնարավոր հարձակումը ՀՀ-ի վրա:
Սա ասում է մեկը, ով Ալիևի պահանջով Հայաստանում Սահմանադրություն է փոխում` ընդունելով, որ մենք տարածքային պահանջներ ունենք հարևան երկրներից:
Իսկ այսօրվա ցուցմունքով Փաշինյանը նոր բարձունք նվաճեց անգամ իր համար` հայտարարելով, որ մեր զինվորները Արցախում եղել են օկուպանտներ (նման ձևակերպում միայն Ալիևն է արել): Իսկ սա նշանակում է, որ Արցախի և Հայաստանի համար կռված տղերքը այլևս անջատողականներ են և առաջիկայում կարող են հալածվել Նիկոլի կողմից՝ Ալիևի պահանջով։
Լավ կլինի այլևս ցուցմունքներից չխոսես, քեզ հեռացնելուց հետո էլ մենք դեռ երկար ժամանակ քո արած հայտարարությունների և տված ցուցմունքերի տակից պետք է դուրս գանք:
Ատելությունն այնքան է կուրացրել այս մարդուն, որ չի էլ նկատում, ինչպես է իր ժողովրդի դեմ ցուցմունք տալով՝ ցուցմունք գրում իր իսկ դեմ: Միայն նա կարող էր նախորդ ղեկավարներին մեղադրել Արցախ զինվորներ ուղարկելու մեջ` անտեսելով հատուկ փիառ արշավով իր ընտանիքի անդամներին Արցախի իբր առաջնագիծն ուղարկելն ու այտեղ նրանց գործած իբր հերոսությունները թմբկահարելը:
Մի խոսքով, ունենք իրավիճակ, երբ իշխանամոլությամբ տարված, սկսել է ցուցմունք տալ ոչ միայն սեփական ժովորդի, այլև սեփական ընտանիքի անդամների ու իր դեմ:
Հ.գ. Իմիջայլոց, չզարմանաք, երբ Փաշինյանի տված ցուցմունքների հիման վրա առաջիկայում Ադրբեջանը միլոնավոր դոլարների ռեպարացիաներ սկսի պահանջել Հայաստանից»: