|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսպանացի կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրոն միացել էր «Միկային», որը Կիպրոսում այս օրերին հավաք է անցկացնում։ 2010թ. Հայաստանի առաջնության ավարտից հետո նշվում է, որ Ուլիսես Մոնտենեգրոն հեռացել է թիմից, սակայն ֆուտբոլիստը պայմանագիր ունի «Միկայի» հետ և մասնակցում է կիպրոսյան հավաքին։
Այդուամենայնիվ, Մոնտենեգրոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Միկայից»։ «Գազովիկի» հետ ընկերական հանդիպման ընթացքում Ուլիսեսը զարմանալիորեն իներտ էր, ինչն էլ նրա փոխարինման պատճառ դարձավ:
«Ֆուտբոլ+» պարբերականը տեղեկացնում է, որ այս խաղի հաջորդ օրն իսպանացի կիսապաշտպանը լքեց «Միկան» և վերադարձավ հայրենիք: Ամենայն հավանականությամբ, նա այլևս «Միկայում» չի խաղա: