|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, մինչդեռ ադրբեջանական կողմից խախտումները բազմաթիվ են, հատկապես ակտիվ են դիպուկահարները, որոնց չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ. այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա մտահոգություն է հայտնել նաև գերիների վերադարձման վերաբերյալ 2010 թ. հոկտեմբերին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանի կողմից ոչ լիարժեք կատարման և գործընթացին խոչընդոտելու կապակցությամբ. տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: